Գերմանական Porsche ավոտարտադրողը ողջ աշխարհից ետ է կանչել 5,5 սպորտային ավտոմեքենաներ, այդ մասին Շտուտգարտում հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Խոսքը Carrera մակնիշի մեքենաների մասին է, որոնք արտադրվել են 2011 նոյեմբերից 2012թ. նոյեմբեր: Ընկերությունում հայտնել են, որ 40 հազար կմ քշելու դեպքում տրանսպորտային միջոցի արտանետման համակարգում կարող են ճաքեր առաջանալ, ինչից հետո խլացուցիչի խողովակը կարող է ժանգոտել եւ անջատվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մեքենաների հետ կանչելու հետեւանքով ընկերության կրած ֆինանսական վնասի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:



























