Ժնեւի ավտոսրահը մարտի 5-ին բացում է իր դռները լրագրողների համար: Իրենք արտադրանքն են ներկայացնելու աշխարհի 30 երկրների 260 ընկերությւոններ: Ավտոսրահում սպասվում են ավելի քան 130 պրեմիերաներ:

Ամենասպասված նորույթներից է BMW-ի3-րդ դասի  «Գրան տուրիզմո» հեչբեքը: Մեկ այլ գերմանական ավտոարտադրող` Audi-ն բերելու է S3 հինգդռնանի հեչբեքը, իսկ  Mercedes-ը` A-դասի ամենահզոր տարբերակը:

Volkswagen-ը ներկայացնելու է  Cross Up!-ի նոր մոդելը, Volvo-ն` միանգամից վեց նորացվածմոդելներ, Alfa Romeo-ն` 4C սպորտային կուպեն, Skoda-ն` «Օկտավիա»-ի ունիվերսալ տարբերակը:

Իր նոր, համեմատաբար թանկ մեքենան կառաջարկի իտալական Ferrari-ն: F150 մոդելը կարժենա 1,2 մլն եվրո, սակայն 499 օրինակով արտադրվող մակնիշի բոլոր մեքենաներն արդեն վաճառվել են: Գրեթե նույնքան արժե 810-ձիաուժանոց McLaren P1-ը: Իսկ Rolls-Royce-ը ներկայացնելու է իր նոր մոդելը` Wraith կուպեն, որի մասին քիչ տեղեկություն կա: Bentley-ն կցուցադրի Continental Flying Spur նորացված սեդանը:

Լայն հասարակության համար ավտոսրահը կաշխատի մարտի 7-ից 17-ը: