Անցած շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր։

Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրազենից եւ դիպուկահար հրացաններից գնդակակոծել է ղարաբաղյան դիրքերը գրեթե բոլոր ուղղություններով։

«Թշնամու բոլոր գործողությունները համարժեք պատասխան են ստացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից»,-նշված է պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։