Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացում է տարածել, որտեղ երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Չեչնիա այցելելուց` ահաբեկչության «հստակ սպառնալիքի» պատճառով: Գարնանային տոների ժամանակ Ադրբեջան եւս խորհուրդ չի տրվել այցելել:
Մարտի 5-ին Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի իսրայելցիներին գարնանային տոների ժամանակ խորհուրդ չի տրվել այցելել աշխարհի 12 երկիր եւ տարբեր երկրների 8 տարածաշրջաններ: Հետխորհրդային երկրներից այդ ցուցակի մեջ հայտնվել է միայն Ադրբեջանը: Սպառնալիքի մակարդակն այնտեղ գնահատվել է «պոտենցիալ» եւ իսրայելցիներին խորհուրդ է տրվել առանց հատուկ անհրաժեշտության այնտեղ չայցելել: Հավանաբար խոսքը իրենց առաջնորդներից մեկի` Իմադ Մուղնիեի աքսորման հնգամյակի կապակցությամբ իսրայելցիների առեւանգման «Խիզբալիի» հնարավոր փորձի մասին է, հայտնում է IzRus պորտալը:
Գրասենյակի մասնագետները ոչ միայն խորհուրդ են տվել չայցելել Չեչնիա, այլ նաեւ այնտեղ գտնվողներին կոչ են արել շտապ լքել այդ երկիրը:




























