Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը հանդիպել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի պատվիրակությունը մարտի 6-ին հանդիպել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Հանդիպման ընթացքում կայացել է կարծիքների բուռն փոխանակություն Ուկրաինայի եվրոպական հեռանկարների վերաբերյալ` հաշվի առնելով եվրաինտեգրման գործընթացի տարբեր բարդություններ:
Նշենք, որ Եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի նախագահությունը 2012թ. հոկտեմբերին անցել է Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանին:




























