Հորդանանի եւ Քուվեյթի սահմանին ԱՄՆ հատուկ ծառայությունների կալանավորել են «Ալ Կաիդայի» ազդեցիկ առաջնորդներից մեկին` Ուսաբմա Բեն լադենի փեսա Սուլեյման աբու Գեյթին, ապա տեղափոխել ԱՄՆ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով թուրքական Hurriyet թերթը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Բեն լադենի փեսան կալանավորվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Պակիստանում Բեն Լադենին վնասազերծելուց հետո ամբողջ աշխարհով մեկ փնտրվող նրա փեսան Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության համատեղ աշխատանքի արդյունքում ձերբակալվել է Անկարայում։

Բեն Լադենի փեսան Սաուդիան Արաբիայի կեղծ անձնագրով ժամանել էր Անկարա։ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության աշխատակիցները ԿՀՎ-ից տեղեկություն ստանալով Սուլեյման Մ.-ի այցի մասին, նրան ձերբակալել են Անկարայի հյուրանոցներից մեկում։

ԿՀՎ-ն պահանջել է Սուլեյմանին հանձնել իրեն՝ նրան Ալ- Կաիդայի գործի շրջանակներում հետաքննելու համար, սակայն թուրքական կողմը մերժել է՝ պատճառաբանելով, թե ըստ օրենքների, պարտավոր է նրան արտաքսել Իրան, սակայն Իրանը չի ընդունել նրան։

Թուրքական դատարնն ազատ է արձակել Գեյթին, քանի որ նա Թուրքիայում հանցագործություն չի կատարել: Ավելի քան մեկ ամիս թուրքական իշխանությունները որոշում էին, թե ուր կարող են ուղարկել «քաղաքացիություն չունեցող» Գեյթին: Որոշվել է նրան ուղարկել Քուվեյթ, որի քաղաքացին է եղել մինչեւ 2001 թվականի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Քուվգեյթի ճանապարհին նրան կալանավորել է ԱՄՆ հատուկ ծառայությունները, որոնք հսկում էին ահաբեկչի ամեն մի քայլը:

Մինչ այդ 2003-ին Գեյթին կալանավորել էին Իրանի իշխանությունները: