Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վերջին ժամանակներս հաշվեհարդարի սպառնալիքներով երեք նամակ է ստացել: Երկու նամակներն ուղարկվել են նրա տուն, իսկ երրորդը` գրասենյակ:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ նամակները ոմն Պետրա Ս.-ի շրջապատից են ուղարկում, ով ֆուտբոլային ֆանատների միավորման առաջնորդներից է:

Լրատվամիջոցները նշում են, որ սպառնալիքները կապված են ֆուտբոլի երկրպագուի գործով դատական գործընթացի հետ, ով մեղադրվում է ամֆետամինի առեւտրի մեջ: Եթե նրա մեղքն ապացուցվի, նա կարող է դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ֆուտբոլի որոշ երկրպագուներ համարում են, որ թմրավաճառների դեմ պայքարի անվան տակ իշխանությունները հետապնդում են ագրեսիվ ֆանատներին: