ԱՄՆ իշխանությունները վիճում են «Մագնիտսկիի ցուցակը» ընդլայնելու շուրջ, որը կհրապարակվի ապրիլի 13-ին: Փաստաթղթում կարող են հայտնվել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, ինչպես նաեւ ՅՈՒԿՈՍ-ի գործի եւ Միխայիլ Խոդորովսկիի դատավճռի մասնակիցները:

Կոնգրեսականները կողմ են ցուցակի ընդլայնմանը եւ Քադիրովին ու Բաստիրովին ներառելուն: Բարաք Օբաման   Մոսկվայի հետ հարաբերությունները չվատացնելու համար կողմ է ցուցակը կրճատելուն, հայտնում է utro.ru-ն:

Ցուցակում ընդգրկվածների նկատմամբ պատժամիջոցները միայն ԱՄՆ մուտքի արգելքով չեն սահմանափակվի, խոսքը նաեւ տնտեսական փոխազդեցության մասին է. հաշիվների, գույքի կալանք, բիզնես վարելու խոչընդոտներ: «Մագնիտսկիի ցուցակը» արդեն խոստացել են ընդունել ԱՄՆ-ի դաշնակիցները, ինչը թույլ է տլիս խոսել ցուցակում ընդգրկվածների լիակատար մեկուսացման մասին: