Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Լի Կեցյանին ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Շնորհավորանքում ասվում է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները եւ մաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՉԺՀ կառավարությունը մեծ հաջողությունների կհասնի` ապահովելով Չինաստանի հետագա կայուն ու ներդաշնակ զարգացումը:
Հայաստանը մեծապես կարեւորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության վերընթաց զարգացումը, ինչը, վստահ եմ, առաջիկա տարիներին էլ ավելի կամրապնդվի եւ կընդլայնվի՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»:



























