ՀԱՀ-ում աշակերտուհիների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր են: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ահարոն Մոթսոլեդին:
Պաշտոնյան անչափահասների շրջանում վարակի նման բարձր տոկոսը կապում է «հարուստ տարեց հովանավորների» հետ: «Պարզ է, որ աղջիկները հիմնականում վարակվում են ոչ թե իրենց հասակակիցների հետ սեռական հարաբերություններից, այլ տարեց տղամարդկանց հետ ունեցած կապերից», - ասել է Մոթսոլեդին:
Ըստ նախարարի՝ խոսքը 10-14 տարեկան աղջիկների մասին է: Համեմատության համար նույն տարիքի տղաների մոտ կա միայն 4% ՄԻԱՎ վարակակիր, հայտնում է NEWSru.com-ը:
Մոթսոլեդին նաեւ հայտնել է, որ ՄԻԱՎ-ով վարակված աշակերտուհիների մեջ կան նաեւ հղիներ: 2011թ. երկրում հաշվվում էր 94 հազար հղի աշակերտուհի, որոնցից 77 հազարը երեխայից ազատվել են պետական հիվանդանոցներում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀԱՀ-ում շուրջ հինգ միլիոն մարդ ՄԻԱՎ վարակակիր են. դա երկրի բնակչության գրեթե 10%-ն է: Անցյալ տարի ՁԻԱՀ-ով հիվանդ 260 հազար մարդ էր մահացել:




























