Բրիտանացի գիտնականները արտառոց հնարավորություն են ստացել վերականգնել միջնադարում անասելի հզոր համաճարակի պատճառ դարձավ տենդի վտանգավոր հարուցիչը: Լոնդոնի տակ երկաթուղային թունելի շինարարության ժամանակ բանվորները հայտնաբերել են համաճարակից մահացածների գերեզմանոց:

Մասնագետների կողմից ընդհանուր գերեզմանից 12 կմախքներ են հանել: Հուղարկավորությունն իրականացվել է 14-րդ դարում եւ գտնվում է այն հատվածում, որը յոթ դար առաջ հայտնի էր որպես ,աղքատների հող»: Այժմ այստեղ Չարթերհաուս հրապարակն է, որ մտնում է Լոնդոնի Սիթիի մեջ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կմախքները լավ պահպանվել են, եւ գիտնականները կարող են հանել միջնադարյան տենդի հարուցիչի նմուշներ: Գիտնականները դրա միջոցով կպարզեն, թե որն է եղել տենդի պատճառը:

«Սեւ մահը» Եվրոպայում մոլեգնել է 1347-50 թվականներին: Ըստ գնահատականների, մահացել է 75 մլն մարդ կամ մայրցամաքի բնակչության 60 տոկոսը: Միայն Լոնդոնում մահացել էր 150 հազար մարդ: