Բելառուսի մայրաքաղաք Մինսկի օդանավակայանն այսօր՝ մարտի 15-ին, չի ընդունում օդանավեր՝ վատ եղանակի պատճառով: Ինչպես հաղորդում է «Բլավիա» ընկերությունը, Մինսկ-2 օդանավակայանը փակվել է մինչեւ ժամը 16:30-ը: Բոլոր մոտակա չվերթները հետաձգվել են: Դա վերաբերել է Մոսկվայից, Վիեննայից, Վարշավայից, Ֆրանկֆուրտից եւ Սանկտ Պետերբուրգից ժամանող չվերթներին:

Մինսկից օդ չեն բարձրացել դեպի Բեռլին, Մոսկվա, Ֆրանկֆուրտ եւ Պրահա թռչող չվերթները:

Այսօր Երեւանից Մինսկ եւ հակառակ ուղղությամբ չվերթներ չկան: