Մարտի 20-ին Հնդկաստանում տեղի են ունեցել Ռուսաստանի հետ համատեղ արտադրության «ԲրաՄոս» գերձայնային թեւավոր հրթիռի առաջին փորձարկումները: Հրթիռը նախատեսված է սուզանավերում տեղակայելու համար: Այդ մասին հայտնել են արտադրող «ԲրաՄոս աերոսփեյս» ընկերությունից:
Հրթիռն արձակվել է Բենգալյան ծովածոցի Անդհրա Պրադեշ հարավային նահանգի ծովափին գտնվող սուզանավի հարթակից: Հանձնաժողովը եզրակացրել է, որ այն պատրաստ է սուզանավերում տեղակայելու համար, հայտնում է АН-online-ը:
«ԲրաՄոս» հրթիռն ի վիճակի է թիրախները խոցել 290 կմ հեռավորությունից եւ 10 մ բարձրությունից: Հրթիռն արդեն գտնվում է Հնդկաստանի ցամաքային զորքերում, դրանով հագեցած են երկրի ռազմածովային ուժերի նավերը:



























