Գվատեմալայի համանուն մայրաքաղաքում մարտի 20-ին սկսվել է 1982-1983թթ. նախկին բռնապետ Խոսե Էֆրային Ռիոս Մոնտի դատը: Այս դատավարությունը պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որեւէ երկրի իշխանությունները դատում են նախկին ղեկավարին մարդկության դեմ ՝ սեփական ժողովրդի դեմ, գործած հանցանքների համար:
86-ամյա Էֆրային Ռիոս Մոնտը մեղադրվում է ցեղասպանության մեջ. խոսքը նրա կառավարման օրոք հյուսիսային Կիչե նահանգում 1700 հնդկացիների սպանության մասին է: Մեղադրող կողմը կարծում է, որ հենց նախկին բռնապետն է եղել դաժան հաշվեհարդարի գաղափարի հեղինակը:
«Գոլոս Ռոսիի»-ն հայտնում է, որ գեներալի հետ դատում են նաեւ նրա մտերիմ Խոսե Ռոդրիգես Սանչեսին՝ երկրի ռազմական հետախուզության նախկին ղեկավարին:




























