Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ուկրաինա-Հայաստան» միջխմբակցային միավորոմ է ստեղծվել: Նախօերին այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Ռիբակը:
Analitika.at.ua-ը հայտնում է, որ պատգամավորական անձնակազմում ընդգրկվել են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը, Վլադիմիր Կուպչակը, Վադիմ Կոլեսնիչենկոն, Անտոն Կիսեն, Իգոր Մարկովը, Նվեր Մխիթարյանը, Գենադի Տրուխանովը: Խումբը ղեկավարում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը:
Պատգամավորական միավորումը ստեղծվել է Ուկրաինայի եւ Հայաստանի միջպետական կապերն աշխուժացնելու նպատակով:




























