ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իսրայելում դիմավորելուց առաջ տեղի է ունեցել առաջին զավեշտալի դեպքը: Նրա անձնական լիմուզինը` հայտնի The Beast-ը, որ հատուկ չվերթով բերվել էր ԱՄՆ-ից, հրաժարվել է գործարկվել Սուրբ հողում: Քանի որ Իսրայելում չկա Օբամայի թիկնազորի պահանջներին համապատասխան լիմուզին, համապատասխան մեքենան արագ կարգով բերվել է հարեւան Հորդանանից, հաղորդում է «Կուրսորը»:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Օբամայի զրահապատ երկու մեքենաներից մեկին արագ փոխարինում է պահանջվել: Լիմուզինը լռվել է թիվ 1 մայրուղու վրա, քանի որ դրա մեջ սխալմամբ դիզելային վառելիք են լցրել: Ամմանից բերված մեքենան եւս ամերիկյան է, քանի որ Օբաման մեկնելու է Ամման, եւ այնտեղ եւս լիմուզիններ էին ուղարկել Սպիատկ տան ավտոպարկից:

Նշվում է, որ Բեն-Գուրիոն օդանավակայանից Օբաման Երուսաղեմ է մեկնել ուղղաթիռով: