Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն, այսօր՝ մարտի 20-ին, աղիքային վարակից հետո առաջին անգամ հայտնվել է հասարակության մեջ` նա իջել է Լոնդոնի մետրո:

Ի զարմանս լոնդոնցիների` Եղիսաբեթ II-ն իջել է Baker Street կայարանում` մայրաքաղաքի կենտրոնում, Քեմբրիջի դքսուհի Քեթրինի եւ նրա ամուսին Էդինբուրգի դուքս Ֆիլիպի ուղեկցությամբ: Ստորգետնյա երթուղի այցելությունը նվիրված է եղել Լոնդոնի մետրոյի 150-ամյակին, հաղորդում է Daily Mail թերթը:

Մետրոյի աշխատակիցները թագավորական ընտանիքի  համար էքսկուրսիա են կազմակերպել կայարաններում եւ ցույց են տվել նոր գնացքը, որն անվանվել է թագուհու պատվին, ինչպես նաեւ վերանորոգված 1892 թվականի վագոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սա առաջին դեպքը չէր, երբ թագուհին մետրո է իջել: 1939 թվականին նա մետրոյով տեղաշարժվել է իր քրոջ` թագուհի Մարգարետի հետ` Piccadilly Line մասնաճյուղի բացման պատվին: