Սերբիայի նախագահն առաջին անգամ սեղմել է Կոսովոյի վարչապետի ձեռքը: Դեպքը պատահել է Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալմանը մասնակցելու համար Տիմոսլավ Նիկոլիչի` Վատիկան այցելության ժամանակ:

Ինչպես հայտնել է ՌՍՆ-ն, Սերբիայի առաջնորդը նաեւ խախտել է անցյալ տարի տված խոստումը: Այն ժամանակ Նիկոլիչը` խոսելով Հաշիմ Տաչիի հետ ձեռքսեղման հնարավորության մասին, հայտարարել է, որ քանի դեռ ճշմարտությունը չի պարզվել, «չի կարող սեղմել այն մարդու ձեռքը, ում մաին ասում են, որ նա հանցագործություն է գործել սերբերի դեմ»:

Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, Սերբիայի եւ Կոսովոյի իշխանությունների նրկայացուցիչների ձեռքսեղմումը խորհրդնշական է եղել: Մարտի 20-ին կայացել է Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության քսաներորդ փուլը:

Ինչպես հայտնել է «Ռոսբալտը», Սերբիայի եւ Կոսովոյի իշխանություններին հաջողվել է առաջընթաց գրանցել, սական կողմերը համաձայնության չեն հասել առանցքային հարցերի շուրջ: Այս մասին հայտարարվել է Բրյուսելում կայացած 7-րդ փուլի ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողների առաջ ելույթ են ունեցել Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնը:

Գլխավոր թեման հանդիսանում է Կոսովոյի սերբական համայնքի ճակատագիրը: Վերջին տվյալներով` Բելգրադը ցանկանում է ստեղծել սերբական համայնքների միություն` առավելագույն իրավունքներով: Սակայն Պրիշտինան դեմ է հանդես եկել` սերբական համայնքին գորրծադիր եւ օրենսդիր գործառույթներ տրամադրելուն:

Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ապրիլի 2-ին կայանալիք հանդիպման ժամանակ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ պայմանագրի ակնակալիքներ ունի: