Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսը առնչություն չունի հանցագործություններին, որոնք կատարվել են 1970-80-ական թվականներին Արգենտինիա խունտայի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել ճիզվիտ հոգեւորական Ֆրանցիսկո Ժալիկսը, ում Արգենտինայում բռնապետության ժամանակներում առեւանգել ու խոշտանգել էին: Նա հերքել է տեղեկությունները, թե Արգենտինայի ճիզվիտների նախկին ղեկավար Խորխե Բերգոլիոն (ներկայումս Ֆրանցիսկոս) զինվորականներին է հանձնել իրեն եւ եւս մեկ ճիզվիտի:
«Ահա փաստերը. Բերգոլիոն չի հաղորդել (զինվորականներին) ոչ Յորիոյի, ոչ իմ մասին: Որոշ մեկնաբանություններում իմ տեսակետին հակառակ պնդում կա: Նախկինում ես հակված էի այն մտքին, որ մեր մասին ինչ-որ մեկը հաղորդել է, բայց 1990-ականների վերջին, երկար խոսակցություններից հետո, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այդ ենթադրությունը անհիմն է»,-ասել է հոգեւորականը՝ հավելելով, որ իրենց առեւանգման իրական պատճառը միսիոների հետ աշախատանքն է եղել, ով այդ ժամանակ միացել էր Արգենտինայում բռնապետության դեմ պայքարին, հաղորդում է Utro.ru-ն:
Ֆրանցիսկոս Պապի դեմ մեղադրանքները հերքել են նաեւ Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին եւ արգենտինացի դատավոր Հերման Կաստելլին, ով նախկինում վարել է այդ գործը:




























