Մյանմարում բախումներ են եղել բուդդիստների եւ մահմեդականների միջեւ: Մոտ երկու հարյուր բիրմացիներ` բուդդայական վանականների գլխավորությամբ, ջարդել են մահմեդականներին պատկանող առեւտրային կետերը, ապա Մեյտիլա քաղաքում երեք մզկիթ վառել:

Ինչպես հաղորդում է RT-ն, հուզումները սկսվել էին ոսկերչական խանութում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո: Անկարգությունների հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ոստիկանության տվյալներով, զոհվածներից մեկը բուդդայական վանական է:

Ծեծկռտուքը սկսվել էր, երբ ոսկերչական խանութի այցելուն վիրավորվել էր հերթի մեջ: Գազազած ամբոխը շարժվել էր Յանգոնի մահմեդական թաղամասեր եւ ոչնչացրել մի քանի շենքեր: Վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ 2012թ. մահմեդականների եւ բուդդիստների բախումների հետեւանքով 180 մարդ էր զոհվել: