Բեռլինում մարտի 21-ին ոստիկանական ծավալուն զորավարժությունների ընթացքում օդում՝ Օլիմպիական մարզադաշտի վերեւում, երկու ուղղաթիռներ են բախվել: Օդաչուներից մեկը տեղում մահացել է, երեք մարդ տուժել են:

Վթարը տեղի է ունեցել ժ. 10:30-ի սահմաններում, չի բացառվում, որ պատճառն ուժեղ բուքը եղած լինի, հայտնում է  ՆՏՎ-ն:

Զորավարժություններին 400 մարդ էր մասնակցում, մշակվել են ֆուտբոլային հանդիպումների երկրպագուների անկարգության դեպքում ոստիկանության գործողությունները: