Չիկագոյի գիշերային ակումբներից մեկում ամերիկյան ռեփ կատարողների նոր ալբոմի թողարկման առթիվ կազմակերպված խնջույքը վերածվել է փոխհրաձգության: Յոթ մարդ վիրավորվել է, հայտնում են տեղի իրավապահները:
Ոստիկանության աշխատակից Հեկտոր Ալֆարոն լրագրողներին պատմել է, որ դեպքը կատարվել է G`s Entertainment Center գիշերային ակումբում: Ռեփերներ Mouse-ի եւ King Samson-ի նոր ալբոմի շնորհանդեսից հետո ակումբում գտնվող հյուրերի միջեւ վեճ է ծագել, ինչից հետո երեք անհայտ անձինք սկսել են կրակել: Յոթ մարդ տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ: Նրանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում:
Ոստիկանության տվյալով, կրակոցները կարող էին կազմակերպել Չիկագոյի հանցախմբերից մեկի անդամները: Իրավապահները նշում են, որ տուժածներից առնվազն չորսը քրեական հանցախմբի ներկայացուցիչներ են:




























