Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսը, ով փորձում է դառնալ պատմության մեջ ամենաասկետիկ պոնտիֆիկը, շարունակում է հրաժարվել առարկաներից, որոնք ավելորդ են սովորական կյանքում:

Այսպես, Ֆրանցիսկոսը եկել է եզրակացության, որ Վատիկանում իր ողջ նստավայրը չափից դուրս ընդարձակ է: 76-ամյա Պապը խնդրել է կրճատել իրեն հատկացված սենյակների թիվը, գրում է իտալական La Stampa թերթը:

Նստավայրի տարածքը դիտելուց հետո, Ֆրանցիսկոսը բացականչել է. «Այստեղ 300 մարդու համար բավական տեղ կա»: բացի այդ, Պապին դուր չի եկել Կլեմետինյան դահլիճում գտնվող իր գահը: Պոնտիֆիկը հրահանգել է փոխել այն ավելի հասարակ բազկաթոռով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես գրում է «Սեդմիցան», Ֆրանցիսկոս Պապը հրահանգել է Հռոմի աղքատ բնակիչներին հրավիրել Մեծ հինգշաբթի կայանալիք Պապի պատարագին: