Համացանցում գլխավոր լեզուների ցանկում մեծ տարբերությամբ գլխավորում է անգլերենը, որով ներկայացված են բոլոր նյութերի, էջերի ու փաստաթղթերի 54,7 տոկոսը: Այս մասին են վկայում W3Techs-ի անցկացրած հետազոտության արդյունքները: Երկրորդ տեղում հայտնվել է ռուսերենը, մի փոքր առաջ անցնելով գերմաներենից: Ռուսերենի ու գերմաներենի բաժինը կազմում է 5,9-ական տոկոս, սակայն ռուսալեզու սեգմենտն աննշան չափով ավելի է:

Այնուհետեւ մոտ մեկական տոկոսով գալիս են իսպաներենը, ֆրանսերենը, չինարենը եւ ճապոներենը: Միաժամանակ, եթե հաշվարկի հիմքում դրվի միայն համացանցի առաջին հազար առավել հեղինակավոր ռեսուրսները, ապա ռուսերենը կհայտնվի 6-րդ տեղում, իրենից առաջ թողնելով չինարենը, ֆրանսերենը, գերմաներենը եւ ճապոներենը, հաղորդում է Lenta.ru-ն:

.ru դոմենային գոտին դեռեւս 2011-ի սեպտեմբերին դուրս է եկել առաջին տեղ ազգային դոմմենների շարքում՝ զիջելով միայն .com եւ .net դոմենային գոտիներին: