Քալիֆորնիայի բնակչուհի Սիմոնա Ուիլսոնը էլեկտրէներգիա մատակարարող ընկերությունից դատարանով 4 մլն դոլար է ստացել՝ լոգարանում հոսանքահարվելու համար:

Կինը դիմել է դատարան այն բանից հետո, երբ նա պարբերաբար հոսանքահարվել է լոգարանում եւ տան այլ էլեկտրական առարկաներից: Էլեկտրականության խափանումների պատճառն, ամենայն հավանակությամբ, մոտակայքում գտնվող ենթակայանն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Թեսթի ընթացքում հայտնաբերվել է, որ հոսանքի տակ է նաեւ կենցաղային տեխնիկան: Դատարանը որոշել է, որ էլեկտրաէներգիա մատակարարող Southern California Edison ընկերությունը մեղավոր է անփութության համար եւ պետք է 4 մլն դոլարի փոխհատուցում վճարի բնակչուհուն: Ընկերությունը հերքում է իր մեղավորությունը եւ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը: