Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել օրինագծին, որով խստացվում է բռնաբարության եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների համար նախատեսվող պատիժը: Այժմ փաստաթղթի տակ իր ստորագրությունը պետք է դնի երկրի նախագահ Պրանաբ Մուքերջին: Փետրվարին նա ստորագրել է կանանց դեմ ուղղված հանցագործությունների պատիժը խստացնող որոշումը: Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո այն օրենք կդառնա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Այս փոփոխությունները մահապատիժ են նախատեսում այն դեպքերում, երբ բռնաբարությունը հանգեցրել է մահվան կամ զոհի վեգետատիվ վիճակի: Բռնաբարողների համար նվազագույն պատժաչափ է սահմանվել 20 տարին (մինչ այդ 7-10 տարի էր):

Բռնաբարության թեման Հնդկաստանում հատուկ նշանակություն ստացավ 2012 թվականին երիտասարդ ուսանողուհու դաժան բռնաբարության եւ սպանության դեպքից հետո: