Միացյալ Նահանգներում գիտնականներն իրենց նոր հետազոտությունով համոզվել են, որ ամեն երրորդ մարդը մահանում է Ալցգեյմերի հիվանդությունից կամ տկարամտության այլ տեսակից: «Այսօր չկա մարդ, ով բուժվել է Ալցգեյմեր հիվանդությունից: Եթե դուք տառապում եք Ալցգեյմեր հիվանդությամբ, ապա դուք կմահանաք կամ նրանից, կամ նրա հետ»,- նշել է ԱՄՆ Ալցգեյմեր հիվանդության Ասոցիացիայի նախագահ Հարի Ջոնսը, հայտնում է MedLinks.ru-ն:
ԱՄՆ-ում Ալցգեյմերը տարածվածությամբ վեցերորդ մահաբեր հիվանդությունն է: 2010 թվականին տվյալ հիվանդությունից մահացածների թիվը հասել է 83,494-ի, ինչը 39 %-ով ավելի է, քան 10 տարի առաջ: Ամբողջ աշխարհում հասարակության ծերացումը խոստանում է մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում Ալցգեյմեր հիվանդությունը որպես մահաբեր հիվանդություն առաջնային դիրք մղել իր տարածվածությամբ:
Իրենց հետազոտությունների համար գիտնականներն օգտագործել են Ալցգեյմեր հիվանդության Ասոցիացիայի կողմից կազմակերպված մի քանի նախագծերի տվյալներ: Հետեւելով սդտացված տվյալներին, հաստատվել է, որ ԱՄՆ-ում 2013 թվականին 450, 000 մարդ կմահանա Ալցգեյմերի հիվանդությունից:




























