«Կոլորադյան հրաձիգ» Ջեյմս Հոլմսը, որը Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանդ էր կազմակերպել, իսլամ է ընդունել:
Բանտի աղբյուրը լրագրողներին պատմել է, որ Ջեյմս Հոլմսը ազատ ժամանակ Ղուրան է ընթերցում, օրական տասն անգամ աղոթում է, խստորեն հետեւում մահմեդականների համար սահմանված սննդային սահմանափակումներին: Փետրվարին դատական նիստի ժամանակ Ջեյմս Հոլմսը մորուքով է եղել, որը եւս իսլամի կանոններից է, գրում է Daily Mail-ը:
«Նա ինքն իրեն ստիպել է հավատալ սեփական ջիհադին՝ համարելով, որ իր զոհերը պարզապես անհավատներ էին»,-, հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ նրա հետ նույն խցում գտնվող մահմեդականները ուրախ չեն նոր հավատակցի ներկայությունից, գրում է polit.ru-ն:
Հիշեցնենք, 2012թ. հուլիսի 22-ի գիշերը Ջեյմս Հոլմսը ներխուժել էր Ավրորա քաղաքի կինոթատրոն, որտեղ «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի առաջին ցուցադրությունն էր ընթանում: Նա հանդիսատեսների ուղղությամբ կրակ էր բացել, 12 մարդ զոհվել, 58-ը վիրավորվել էին:




























