Վենեսուելայի Միրանդա քաղաքում զինված անձանց խումբը հարձակվել է դատապարտյալների տեղափոխող մեքենայի վրա:
Պահակներից խլելով զենքը` ավազակներն ազատել են 19 մարդու: տեղի ունեցածից հետո դատապարտյալներն ու հարձակվողները փախուստի են դիմել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ավազակները խլել են Կալաշնիկովի երեք ավտոմատ: Ոստիկանությունը որոնում է հարձակվողներին եւ դատապարտյալներին:




























