Կանադայի արեւմուտքում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել. Էդմոնթոն քաղաքի մերձակայքում վթարի են ենթարկվել միանգամից մի քանի տասնյակ մեքենաներ:

Արտակարգ պատահարի արդյունքում տուժել է մոտ 100 մարդ: Վարորդներին եւ ուղեւորներին տերհանել են մայրուղուց: Մայրուղին փակվել է, հաղորդում է ՆՏՎ-ն:

Ինչպես հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը`  22 տուժածներ հոսպիտալացվել են, մոտ 80 մարդ թեթեւ վնասվածք է ստացել, մեկը` լուրջ վնասներ: Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», խոշոր վթարի պատճառ է հանդիսացել ուժեղ ձյունը: Մեքենաները սահել են նոր թափված ձյան պատճառով եւ չեն կարողացել խուսափել ընդհարումից: Պատահարից հետո ոստիկանությունը փակել է Էդմոնթոնի եւ Կալգարիի միջեւ խոշոր մայրուղու մի մասը:

Ինչպես հաղորդել է AFP-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը, փոթորիկի պատճառով նահանգում տեղի են ունեցել եւս 130 ճանապարհային պատահար, որոնցից մեկի հետեւանքով երեք մարդ է զոհվել: