Սալվադորում տղամարդը 18 տարի շարունակ ապրել է՝ 9 ամ-անոց դանակի սայրը գլխում խրված:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ 1995թ. կոշկակար Խորխե Ալբերտո Գոնսալես Կամպոսի վրա են հարձակվել թունամոլները, որոնք ցանկացել էին խլել կոշիկի սոսինձը: Կոշկակարը դիմադրել էր, հանցագործները դանակով հարվածել էին գլխին: Տղամարդուն փրկել էին, սակայն միայն 2007-ին էր պարզվել, որ սայրի մի մասը գանգի ներսում է:
Վիրահատությունը տեւել է յոթ ժամ, այն իրականացրել է 10 նյարդավիրաբույժներից բաղկացած խումբը: Հիվանդն արդեն գիտակցության է եկել եւ իրեն նորմալ է զգում, գրում է NEWSru.com-ը:




























