ԱՄՆ Վիրջինիա նահանգում ծովային հետեւակայինը մարտի 22-ի գիշերը կրակ է բացել Քուանթիքո ռազմակայանում, որից հետո բարիկադավորվել է կայանի տարածքում գտնվող շինություններից մեկում: Զոհվածների թվի եւ իրադարձության հետագա զարգացման վերաբերյալ հակասական տեղեկություններ կան:

Այսպես. «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով NBC News-ը, հաղորդել է, որ զոհվել է մեկ մարդ: Քուանտիքո ռազմակայանում ցանկացած տեղաշարժ սահմանափակված է:  Life News-ի տեղեկություններով` սպանվել են երկու հոգի, հանցագործն ինքնասպան է եղել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Մերձակա տներում բնակվողներին կոչ է արվել` դուրս չգալ փողոց:

Ինչպես հաղորդել է «Ռոսբալթ»-ը, վերջին տվյալներով` զոհվել է երեք մարդ, իսկ ծովային հետեւակը դեռ բարիկադավորված է: