Թեքսասում բռնել են Կոլորադոյի ուղղիչ հաստատությունների պետ Թոմ Քլեմենթսի սպանության կասկածյալին: 

Տեղի իրավապահ մարմինները կասկածել էին Կոլորադոյի բանտի նախկին բանտարկյալ, 28-ամյա Էվանս Սփենսեր Իբելին. նրա սեւ «Կադիլակը» նկարագրությամբ նման էր սպանության օրը Քլեմենթսի տան մոտ նկատված մեքենային, հայտնում է  The Los Angeles Times-ը:

Հաղորդվում է, որ մարտի 21-ին Մոնտեգյու շրջանի շերիֆի տեղակալը կանգնեցրել է Իբելի մեքենան՝ ստուգման նպատակով, սակայն վարորդը կրակել է Բոյդինեւ փորձել փախչել: Սկսվել է հետապնդումը, որոշ ժամանակ անց «Կադիլակը» բախվել է բեռնատարի: Իբելը դուրս է եկել մեքենայից, կրակել ոստիկաններին  եւ վիրավորվել պատասխան կրակոցից:  Տղամարդու վիճակը խիստ  ծանր է գնահատվում, բժիշկները կարծում են, որ նա ողջ չի մնա:

« Իբելին նաեւ կասկածում են Դենվերում մարտի 17-ին տեղի  պիցցայի առաքիչ Նաթան Լիոնի սպանության մեջ, գրում է lenta.ru-ն: 

Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգի ուղղիչ հաստատությունների պետ Թոմ Քլեմենթսին կրակել էին մարտի 19-ին՝ Մոնյումենթ քաղաքի իր տան շեմին: