Ներկայումս Ռուսաստանի տարածքում ավելի քան 3 միլիոն ապօրինի ներգաղթյալներ են գտնվում, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Կուզնեցովը: 

Խոսքը ՌԴ-ում գտնվելու ժամկետը խախտած անձանց մասին է: Ընդհանուր առմամբ, ապօրինի ներգաղթյալների վիճակագրությունը բավական կայուն է: Ըստ պաշտոնական տվյալների՝ նրանց թիվը տատանվում է 3-5 միլիոնի սահմաններում: Ընդ որում, խոսքը միայն երկիր մտնելիս գրանցված ներգաղթյալների մասին է, հայտնում է rbc-ն: 

Ներգաղթյալների ընդհանուր քանակը կազմում է 10,2 միլիոն, հայտնել է Կուզնեցովը: Նա նաեւ տեղեկացրել է, որ  ապօրինի ներգաղթյալների  մասով գերատեսչությունը 6,1 միլիարդ ռուբլու տուգանք է կիրառել, հարուցել 405 քրեական գործ:

Ըստ ԴՄԾ-ի՝ 2012թ. ՌԴ-ի տարածք է  մուտք գործել 15,8 միլիոն օտարերկրյա քաղաքացի, ինչը 2 միլիոնով գերազանցում է 2011թ. ցուցանիշը: