Եվրախումբը մերժել է մարտի 21-ին Կիպրոսի առաջարկած ֆինանսական համակարգի փրկության կայունացման ծրագիրը: ԵՄ-ի ղեկավարության  առարկության պատճառն այն դրույթն է, որը ենթադրում է մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ազգայնականացում, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Ավելի վաղ խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները քննարկման էին դրել Կիպրոսի կայունացման ծրագրի նոր տարբերակը: Լրատվամիջոցները սկզբնապես էլ նշել էին, որ նախագիծն աչքի չի ընկնում հիմնավորվածությամբ: Նշվել էր, որ այն ենթադրում էր 100 հազար եվրոն գերազանցող բանկային ավանդների վրա ոչ մեծ հարկերի կիրառում:

Այսօր լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Կիպրոսն Աթենքի հետ համաձայնության է եկել կիպրոսյան բանկերի մասնաճյուղերի վաճառքի հարցում:

Վարկատուների «եռյակի» հետ բանակցությունների պատճառով Կիպրոսի խորհրդարանի մարտի 22-ին  նախատեսված նիստը հետաձգվել էր: