Սեւծովյան-Կասպյան տրածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը հարցազրույց է տվել NEWS.am-ին:
Ձեր կարծիքով, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններն ինչպիսի՞ ընթացք կունենան երկու երկրների վարչապետների հեռախոսազրույցից հետո: Հնարավո՞ր է երկու երկրների հարաբերությունների ջերմացում:
Հարկ է նշել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյաուհի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի հեռախոսազրույցը դարձավ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքական գծի տրամաբանական հետեւանքը: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի` Մերձավոր Արեւելք այցի նախաշեմին թուրքական մամուլում համապատասխան արտահոսք եղավ: Համաձայն այս տեղեկատվության` մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնը հստակ հասկացրել էր Անկարային, որ կցանկանար Օբամայի այցը Իսրայել օգտագործել Իսրայելի եւ Թուրքիայի առաջնորդների մերձեցման նպատակներով:
Իրենց հերթին, թուրքերը ի սկզբանե պատրաստ էին ընդունել իրենց հիմնական դաշնակցի «բարի միջնորդությունը», սակայն Թել-Ավիվի կողմից ներողություն խնդրելու պայմանով: Հենց որ հիպոթետիկ ներողություններն անցան իրողությունների հարթություն, հնարավոր պայմանավորվածությունների նախագծերը, ամերիկյան դիվանգիտության հովանու ներքո, սկսեցին բավականին ակտիվ քննարկվել թուրքկան եւ իսրայելական ներկայացուցիչների կողմից, եւ սյուժեի վերջին` հրապարակային մասը դարձավ հաջողությամբ արված աշխատանքի եզրափակիչ մասը: Ահմեդ Դավութօղլուի վկայությամբ, ներողությունը եռամյա դիվանագիտական գործընթացի արդյունք էր, որի կատալիզատորը դարձավ ոչ այլ ոք, քան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով ակտիվորեն ձեռնամուխ եղավ կողմերի հաշտեցմանը:
Միաժամանակ Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների վերականգնումը Իսրայելի համար կարեւոր երաշխիք է սեփական անվտանգության եւ տարածաշրջանում ակտիվ արտաքին քաղաքականության իրականացման հանարավորության պահպանման առումով:
Եթե Իսրասյելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները վերականգնվեն, ինչպե՞ս դա կանդրադառնա տարածաշրջանի վրա:
Ակնհայտ է, որ «Մեծ Մերձաբվոր Արեւելք» նախագծի հեղինակները շարունակում են տարածաշրջանային կոմբինացիաների տարբերականեր կառուցել` ուղղված Սիրիայի շուտափույթ տապալմանը, ինչպես նաեւ Լիբանանում «Հըզբոլահի» չեզոքացմանը: Այս առումով Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ նախկին սերտ կապերի վերականագնումը, ինչպես եւ Թուրքիայում «քրդական հարցի» միջանկյալ լուծմանը, օրախնդիր հարցեր են: Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում մենք Լիբանանում բուռն իրադրաձությունների ականատես կլինենք` արտաքին ուժերի բացահայտ միջամտությամբ: Այսպես, հրաժարական է ներկայացրել վարչապետ Միկատին, ինչը, ըստ ամենայնի, կազատի սուննի արմատականնների ձեռքերը, որոնք Լիբանանի տարածքն օգտագործում են որպես Սիրիայում ահաբեկիչներին զինելու ուղի: Ցանկացած սադրանք կարող է Լիբանանի շիաներով բնակեցված հարավում Իսրայելի գործողությունների համար առիթ ծառայել:
Այսպիսով, ոչ միայն Բաշար Ասադին, այլեւ Լիբանանի ինքնիշխանությունը պաշտպանող ուժերին կարող է հարված հասցվել երկու կողմից, ինչի հետեւանքով քաղաքացիական պատերազմն անխուսափելի կլինի: ԱՄՆ-ի համար «օրակարգի» կենտրոնական հարցը Բաշար Ասադի տապալումն էր, ինչի համար ոչ ուժ, ոչ միջոցներ չեն խնայում:
Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնումը կազդի՞ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման վրա:
Անգամ երկու երկրների միջեւ նկատելի սառը հարաբերությունների պարագայում նման օրինագծի ընդունման հավանականությունը մեծ չէր: Իհարկե, Իսրայելում կան քաղաքական եւ հասարակական գործիչներ, անկախ փորձագետներ, որոնք քննադատում են Հայոց ցեղասպանության հարցում իրենց երկրի դիրքորոշումը: Վերջերս Երեւանում կայացած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյա տարելիցից առաջ» միջազգային համաժողվին մասնակացում էին Իսրայելի ներկայացուցիչները: Սակայն նրանց ազդեցությունը խորհրդարանի եւ, առավել եւս, կառավարության վրա, հազիվ թե առաջիկայում նշանակալի լինի: Ավելի շուտ, այդ հարցը իսրայելական խորհրդարանում հրատապություն չի ունենա: Եւ Անկարայի հետ հարաբերությունների հրապարակային կարգավորումը նաեւ Իսրայելում հայամետ խմբերի հաջող գործունեությունը խոչընդոտող գործոն կարող է լինել:




























