Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում կլոր սեղան է կազմակերպվել «Ղարաբաղյան շարժման 25-ամյակ. Անկախության եւ արդարության պայքար» թեմայով, հաղորդում է «Ասպարեզը»:
Միջոցառումը կազմակերպել է հայ-բրիտանական համատեղ խորհրդարանական խումբն ու Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը:
Քննարկումը նախագահել է հայ-բրիտանական համատեղ խորհրդարանական խմբի ղեկավար, Համայնքների պալատիՏպագրության, մշակույթի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդելյը:
Կոնֆերանսին ելույթ են ունեցել Հայաստանի ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Թեմաները վերաբերել են ղարաբաղյան շարժման 25-ամյակին, սումգայիթյան ջարդերին եւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հանդիպմանը ներկա են եղել հայ-բրիտանական համատեղ խորհրդարանական խմբի նախագահը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Համայնքների պալատի եւ Լորդերի պալատի անդամներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, վերլուծավաններ, պատմաբաններ եւ ուսանողներ:




























