Լոնդոնում, այսօր`՝ մարտի 27-ին, տեղի են ունեցել արմատական քարոզիչ Աբու Քաթադիին Հորդանանին արտահանձնելու գործով հերթական դատական լսումները:Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ներքին գործերի նախարար Թերեզա Մեյի բողոքը, ով ցանկանում էր հասնել նրան, որ իսլամիստին թույլ չտային մնալ Միացյալ Թագավորությունում:

Անցյալ տարվա նոյեմբերին ներգաղթային վերաքննությունների գծով Հատուկ հանձնաժողովը հաստատել է, որ  Բրիտանիայի իշխանությունները Քաթադիին չեն հանձնի Հորդանանին: Թերեզա Մեյն այդ ժամանակ հայտարարել է, որ բողոքարկելու է ընդունված որոշումն` ավելացնելով, որ նրա գործի դատաքննության ժամանակ հանձնաժողովը «ճիշտ իրավական չափանիշներ չի օգտագործել»:

Չնայած դրան` Վերաքննիչ դատարանի բոլոր երեք դատավորներն էլ մերժել են Մեյի բողոքը: Նրանց կարծիքով` «բռնության միջոցով ստացված վկայությունները», այնուամենայնիվ, Հորդանանում կարող են օգտագործվել դատարանում քարոզիչի դեմ : Այսօրվա դատալսումից հետո արմատական քարոզիչը նորից պետք է բանտախուց վերադառնա: Բանը նրանումն է, որ այս ամիս ավելի վաղ նա ձերբակալվել է` պայմանական ազատության օրենքները խախտելու համար, հայտնել է Euronews-ը:

52-ամյա Աբու Քաթադին (իսկական անունը` Օմար Մահմուդ Օտման), ով ավելի վաղ համարվել է Եվրոպայում Ուսամա Բեն Լադենի «աջ ձեռքը», Բրիտանիա է ժամանել 1993 թվականին` կեղծ փաստաթղթերով: 1999 թվականին Հորդանանում քարոզիչը մի շարք ահաբեկչություններ կազմակերպելու համար հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատարկման: