ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այցով գտնվում է Ֆրանսիայում, որտեղ ֆրանսիական բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել զարգացած երկրների եւ զարգացող երկրների փոխհարաբերությունների խնդիրները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայումս բանակցություններ է վարում Եվրամիության հետ` տրանսատլանտյան եւ ներդրումային գործընկերության վերաբերյալ: ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը խոշորագույն տնտեսական բլոկ է, որի ճակատագիրն այժմ սպառնալիքի տակ է, նշել է Քերրին:

«Մենք երկուսս էլ զարգացած տնտեսություն ունենք, սակայն գործում ենք նոր աշխարհում` անհագ շուկայական ախորժակով, որտեղ ինչ-որ մեկն այլ կանոններով է խաղում, իսկ ինչ-որ մեկը` ընդհանրապես առանց կանոնների»,- ասել է պետքարտուղարը` նշելով, որ ստեղծված իրավիճակը ահռելի խնդիրներ է հարուցում բիզնեսի համար:

Նա նշել է, թե կտրուկ փոխվող տնտեսական լանդշաֆթի պայմաններում զարգացող տնտեսությունները վտանգավոր առավելություններ են ստանում:

Այցի շրջանակներում Քերրին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան ֆաբիուսի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում, պատերազմը Մալիում եւ ԿԱՀ-ի հեղաշրջումը: Քերրին Ֆրանսիա է ժամանել Քաբուլից, որտեղ բանակցում էր Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ: