ԱՄՆ եւ Գերմանիայի դեսպանները կոչ են արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումը «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ: Այդ մասին դեսպաններ Ջոն Հեֆերնն ու Ռայներ Մորելը հայտնել են մարտի 27-ին կայացած մամուլի ասուլիսում:

Այն բանից հետո, երբ երկու դիվանագետները մանրամասն ներկայացրել են իրենց երկրների համագործակցությունը «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ, եւ համոզմունք հայտնել, որ նրա գործունեության մեջ հակաօրինական ոչինչ չկա, առավել եւս քրեական:

Լրագրողները հետաքրքրվել են, թե կարելի՞ է դեսպանների գնահատականները որակել որպես կոչ Հայաստանի իշխանություններին` դադարեցնել «Սիվիլիթասի» դեմ գործը, ինչին դեսպան Հեֆերնը հակիրճ ասել է. «Այո», իսկ Գերմանիայի դեսպանը նշել է. «Դե ի՞նչ կարելի է ասել, այո»:

Հանդիպմանը նաեւ մասնակցել են Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմաթի Սթրեյթը, Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին եւ Հայաստանի ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն: