Չեխիայի Սահմանադրական դատարանը չի քննի նախկին նախագահ Վացլավ Կլաուսին պետական դավաճանության մեջ մեղադրող գործը: Դատարանն իր վճիռը մեկնաբանել է նրանով, որ Կլաուսի լիազորությունների ժամկետն ավարտվել է, հետեւաբար աննպատակահարմար է նրան պաշտոնից հեռացնելու գործընթաց կազմակերպելը:  

Սենատում արդեն հայտարարել են, որ հարգում են դատարանի վճիռը, հայտնում է «ԱիՖ»-ը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Չեխիայի Սենատը Վացլավ Կլաուսի նախագահական լիազորությունների ավարտից երեք օր առաջ նրան իմպիչմենտ էր հայտնել:

Պետական դավաճանության մեջ Կլաուսի մեղադրանքներին կողմ էին  38 սենատորներ, 30-ը` դեմ: Նախկին նախագահը մեղադրվում էր երկրի շահերին վնաս  հասցնելու համար, քանի որ զանգվածային համաներման հետեւանքով դադարեցրել էր կոռուպցիոն խոշոր սկանդալների մասնակից  պաշտոնյաների հետապնդումը: