Կոստա Ռիկայում գործող նախագահ Լաուրա Չինչիլային իշխանությունը չարաշահելու մեղադրանք է ներկայացվել: Խոսքը Լիբերիա քաղաքի հողերից մարդկանց հանելու վերաբերյալ պետության ղեկավարի կարգադրության մասին է:

Կոստա Ռիկայի գլխավոր դատախազ Խորխե Չավարիան հայտնել է, որ հրահանգը տրվել է նախագահի եւ նախարար Մարիո Սամորոյի կողմից, ընդ որում՝ չի հրապարակվել, ինչն անօրինական է:

«Վզգլյադ»-ը գրում է, որ նախագահից բացի  նախկին եւ ներկա մի քանի նախարարներ, նաեւ՝ պատգամավորներ են հետաքննության տակ հայտնվել:

Քննչական գործողությունների նախաձեռնողներն են Կոստա Ռիկայի վերահսկողության վարչությունը, լրատվամիջոցները եւ քաղաքացիական ակտիվիստները: Մեղադրանքներն են՝ իշխանության չարաշահում, հանրային միջոցների վատնում: