Մայնի Ֆրանկֆուրտից հատուկ չվերթով եւ անվտանգության խիստ միջոցառումների ուղեկցությամբ մարտի 27-ին Կիպրոս են տեղափոխել 5 մլրդ եվրո կանխիկ գումար, որոնք այսօր մուտք են արվել բանկ:

Կիպրական բանկերը մարտի 28-ին կվերսկսեն աշխատանքը գրեթե երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո, եւ իշխանությունները ստիպված էին նոր թղթադրամների առաքում պատվիրել Եվրոպական կենտրոնական բանկի պահետսրաններից: Ավիաչվերթի փաստաթղթերում գրված է, թե «մուրհակներ» են տեղափոխում:

Ինչպես գրումէ  «Իմերեսիա» թերթը, Լառնակայի օդանավակայանում հատուկ չվերթի ընդունման լայնածավալ գործողությունը հոլիվուդյան մարտաֆիլմ էր հիշեցնում: Դրամներով փաթեթները բեռնաթափել են վեց բեռնատարների մեջ: Մեքենաները ողջ ճանապարհին ուղեկցվել են ոստիկանական հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ շարասյունը ձգվում էր 200 մետր, որին օդից ուղեկցում էին ուղղաթիռները:

Ակնկալվում է, որ երբ բանկերը սկսեն աշխատանքը, ահռելի հերթեր են գոյանալու: