ԱՄՆ-ից ժամանած ռազմավարական անտեսանելի ռմբակոծիչները հաջողությամբ հարված են հասցրել Հարավային Կորեայի տարածքում գտնվող պայմանական թիրախներին:
Ինչպես հայտնել են ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ներկայացուցիչները, В-2 Spirit երկու ռմբակոծիչները, որոնք կարող են տանել ատոմային զենք, պլանային ուսումնառազմական թռիչքի շրջանակներում թռել են Միսսուրիի «Ուիթմեն» ռազմակայանից, հաղթահարել են 13 հազար մղոն (ավելի քան 20 հազար կմ) եւ հաջողությամբ խոցել են պայմանական թիրախները Հարավային Կորեայի պոլիգոններից մեկում: Թռիչքն իրականացվել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ լայնածավալ Foal Eagle զորավարժությունների շրջանակներում:
Նշենք, որ զորավարժությունների հետեւանքով լրջորեն սրվել են Հյուսիսային եւ Հարավային Կորեաների հարաբերությունները, ԿԺԴՀ-ն սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ին:




























