Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան կրկին հայտնվել է հիվանդանոցում՝ թոքերի վարակի պատճառով: Դեկտեմբերին Մանդելան նույն ախտորոշմամբ բուժման կուրս է անցել:

ՀԱՀ-ի կառավարության փոխանցմամբ՝ նրան հիվանդանոց են տեղափոխել կեսգիշերի սահմաններում: Այլ մանրամասներ իշխանությունները չեն հայտնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան մարտի սկզբին պլանային հետազոտություն է անցել եւ դուրս գրվել հիվանդանոցից: Հաղորդվում էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր 94-ամյա Մանդելայի կյանքին ոչինչ չի սպառնում:

2012-ի դեկտեմբերին նա շուրջ երեք շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, որի ժամանակ նրա միզապարկից քարեր են հեռացրել: