NEWS.am-ը ներկայացնում է «Planète Non Violence» կայքում հրապարակված վերլուծաբան Միրեյ Դելամարի հոդվածը որոշակի կրճատումներով.
Օբամայի այցը «Իսրայել» հաստատում է ամրիկա-սիոնիստական սերտ համագործակցությունը` Սիրիայի նկատմամբ գրոհելու նպատակով:
Թուրք-իսրայելական ռազմական համագործակցության վերականգնման առավելությունը Սիրիան ռմբակոծելու համար Թուրքիայի տարածքի օգտագործումն է: Իսրայելի ռազմաօդային ուժերը բազմիցս են օգտագործել Թուրքիայի օդային տարածքը` սիրիական օբյեկտները ռմբակոծելու համար:
Օբամայի հետ երկարատեւ քննարկումներից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներողություն խնդրեց Թուրքիայի վարչապետ Էրդողանից` «Մավի Մարմարայի» դեպքերի համար: «Facebook»-ի իր էջում Նեթանյահուն իր այդ քայլն արդարցրել էր` վկայակոչելով Սիրիայի իրավիճակը:
Նեթանյաուհի` սիրիական կառավարության դեմ օդային գրոհի համար հիմնական ալիբի կարող է լինել քիմիական զենքի հայտնվելը ահաբեկիչների ձեռքին հայտնվելու սպառնալիքը:
«Սիրիական ազատ բանակը» եւ այնտեղ միավորված «Ալ Նուսրան», «Ալ Քաիդան» եւ «C°»-ն գտնվում են ԿՀՎ, «Մոսադի» հետ անմիջական շփման մեջ, եւ հետեւաբար կարող են քիմիական զենքի կիրառմամբ գրոհներ կազմակերպել` իսրայելական օդուժի գրոհներն արդարացնելու համար:
Թուրքիայի տարածքում իբր իրանական սպառնալիքին հակազդելու համար տեղակայված «Patriot» հակահրթիռային համակարգերն իրականում տեղադրվել են Սիրիայի նկատմամբ իսրայելական օդային հարվածները պաշտպանելու համար, ինչը Սիրիայի հյուսիսում ոչ թռիչքային գոտի ստեղծելու նախերգանք է, որը ԱՄՆ/ՆԱՏՕ-ի միջամտության համար ճանապարհ է հարթում:
Նման համագործակցությունն ամրապնդելու է Իսրայելի մուտքը ՆԱՏՕ: ԿՀՎ, «Մոսադի» գործակալները, որոնք թափանցում են Սիրիա Թուրքիայով, արդեն փորձում են քարտեզագրել սիրիական քիմիական զենքի հնարավոր պահպանման վայրերը: Իսրայելական գրոհի ժամանակ կօգտագործվի այդ գործակալների տեղեկատվությունը:
Ակնհայտ է, որ Սիրիայում արդեն վաղուց իրականացվում է լիբիական սցենարը, եւ դրանում Իսրայելն ու Թուրքիան էական դեր են խաղալու: Այդ իսկ պատճառով էլ ի հայտ եկավ Օբամայի երկրորդ վարչակազմի, որը «թիկունքում» պատերազմ է մղում Սիրիայի դեմ, համառ պնդումը` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ համագործակցությունը վերականգնելու վերաբերյալ:




























