Ֆրանսիայի բնակիչը EuroMillions վիճակախաղով մարտի 29-ի երեկոյան մոտ 133 մլն եվրո է շահել։ Շահումի ընդհանուր գումարը 132 մլն 486 հազ. 744 եվրո է կազմել, ինչը համարժեք է 3,3 տ ոսկուն։
Այդ գումարը եվրոպական վիճակախաղի պատմության հինգերորդ խոշորագույն շահումն է։ Ռեկորդը գրանցվել էր նախորդ տարի՝ 190 մլն եվրո։
Կազմակերպիչները խոստացել են հաղթողի մասին տվյալները հաղորդել հաջորդ շաբաթ։ Դրանից հետո «երջանիկ տոմսի» շահողից 60 օր կպահանջվի մի շարք ստուգումներ անցնելու համար։ Այնուհետեւ հաղթողին հանդիսավորությամբ կընդունեն Փարիզում՝ կտրոնը հանձնելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
EuroMillions վիճակախաղը անցկացվում է Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում եւ Բելգիայում:




























