Սաուդյան Արաբիան մտադիր է Twitter-ի օգտատերեր համար անձնագրային տվյալների պարտադիր գրանցում մտցնել, որպեսզի հետեւի նրանց հաղորդագրություններին եւ հնարավորություն ունենա սահմափակել որոշ հաշիվների մատչումը, գրում է Arab News Daily թերթը:
Այս շաբաթ ավելի վաղ իշխանությունները սպառնացել են արգելափակել օնլայն-մեսենջերներն ու ինտերնետ-հեռախոսային ծառայությունները, օրինակ` Skype-ը, Viber-ն ու WhatsApp-ը, եթե դրանց սեփականատեերը հրաժարվեն օգտատիրական կոնտենտը հետեւելու գործիքներ տրամադրել:
Arab News Daily թերթը, որ պատկանում է ժառանգորդ արքայազն Սալման բին Աբդել Ազիզին, չի հստակեցնում, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում սահմանափակել միկրոբլոգերի մատչումը: Այժմ սաուդյան պրովայդերները կարողանում են փակել պոռնկագրական կոնտենտով կայքերը:




























