Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում մարտի 25-ի գիշերը խաղային ավտոմատների սրահում հայը դաժանորեն դանակահարել է գանձապահ հղի կնոջը եւ հսկիչին, որոնց մարմիններին կտրող-ծակող գործիքով հասցված բազմաթիվ վերքեր են եղել:

 «Նովոստի-N»-ը հայտնում է, որ կովկասցին մոտ հինգ հազար գրիվնա է տարվել: Նա գանձապահից  ետ է պահանջել գումարը: Մերժում ստանալով` կովկասցին վերցրել է դանակը եւ սպանել  գանձապահին եւ հսկիչին:

35-ամյա հսկիչի մարմնին տասնյակից ավելի դանակի վնասվածք է եղել, աղջիկը չորս վերք է ունեցել որովայնի եւ տասնյակից ավելի` մեջքի հատվածում:  Հղիության վերջին ամսում գտնվող գանձապահը սպանվել է հենց սրահում, հսկիչին գտել են միջանցքում: Ամենայն հավանականությամբ նա փողոց վազելու փորձ է կատարել, բայց չի հասցրել, գրում է  «Նասլեդիեն»:

Սպանության կասկածյալը Հայաստանի քաղաքացի Էդգար Ն.-ն է, որն այդ սրահի խաղային ավտոմատների մշտական հաճախորդն էր: Նա վաստակում էր Ստալինգրադի հերոսների պողոտայում բանջարեղենի վաճառքի իր  մի քանի կրպակներով: Այժմ կրկնակի սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է: