Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հաստատել է օրենքը, որն արգելում է 9 տարեկանից բարձր տղաների եւ աղջիկների համատեղ ուսուցումւ: Սեռային բաժանումն առաջինը կանդրադառնա միջին դասարանների աշակերտներից: Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հաջորս ամսվանից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պնդում են, որ տարանջատումը թույլ կտա պահպանել մահմեդական ավանդույթները: Ընդդիմության ներկայացուցիչներից մեկը նշել է, թե դա կարող է վնասել կրթական համակարգին: Մի ամիս առաջ ՄԱԿ-ը չեղյալ էր հայտարարել Գազայում բարեգործական մարաթոնը, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, թե կանայք չեն կարող մասնակցել դրան: